Մոսկվան 4-րդն է աշխարհում ամենաթանկ գրասենյակային տարածքներ ունեցող քաղաքների ցանկում
Աշխարհ
Մոսկվան 2011թ.-ին 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում A դասի գրասենյակային տարածքների վարձակալության գներով։ Ըստ «Knight Frank» ընկերության ուսումնասիրությունների` վարձակալության 1 տարվա արժեքը կազմում է 926 € (եվրո)` 1 քառակուսի մետրի դիմաց։
Ցուցակի առաջին հորիզոնականում է Հոնկոնգը, որտեղ A դասի գրասենյակային տարածքների վարձակալության 1 տարվա արժեքն է 1274 € 1 քմ-ի դիմաց, իսկ 2-րդ տեղում հայտնված Լոնդոնում (Վեստ Ենդ թաղամաս) այն կազմում է 1188 €։ Տոկիոն զբաղեցրել է 3–րդ տեղը՝ 988 € ցուցանիշով։
5-րդ հորիզոնականում է Փարիզը՝ 830 € ցուցանիշով, իսկ տասնյակը եզրափակում է Սիդնեյը` 686 € 1 քմ–ի դիմաց։ Ըստ փորձագետների՝ ցուցակի ամենավերջին՝ 50–րդ տեղում է Վիեննան, որտեղ գրասենյակային տարածքը տարեկան 294 € է՝ 1 քմ–ի դիմաց։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ