CNN ընկերությունը 200 միլիոն դոլարով կգնի Mashable բլոգը
ԱՄՆ
CNN ամերիկյան ընկերությունը 200 միլիոն դոլարով հավանաբար կգնի Mashable տեխնոբլոգը, հաղորդում է Daily Mail–ը։
Բլոգը ստեղծվել է 2005–ին շոտլանդացի դեռահաս Պիտ Կեշմերոմի կողմից։ Բլոգի այցելուների թիվն ամսեկան գերազանցում է 50 միլիոնը։ Ըստ աղբյուրների՝ գործարքի կայացման մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ։
CNN–ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը։ CNN մեդիաընկերությունը պատկանում է Times Warner կորպորացիային, որը ձգտում է իր բիզնեսն ընդլայնել սոցիալական մեդիացանցում։
Mashable–ը IT ոլորտի մասին տեղեկություններ հաղորդող բլոգ է։ 2011–ին CNN–ը գնեց Zite ծրագիրը, որը զբաղվում է iPad-ների համար ծրագրերի զարգացմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)