Առնոլդ Շվարցենեգերի որդին հայտնվել է հիվանդանոցում
ԱՄՆ
Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը, մարմնական վնասվածքներ է ստացել ԱՄՆ Այդահո նահանգի լեռնադահուկային հանգստավայրում, ինչի մասին գրել է ինքը՝ Պատրիկը՝ Թվիթերի իր էջում։
Երիտասարդը չի մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, միայն նշել է, թե լուրջ բան չկա։ Սակայն բժիշկները դեպքի վայրում երկար ժամանակ զննել են նրան։
Նշենք, որ Շվարցենեգերի որդին Թվիթերում գրանցված է որպես Պատրիկ Շրայվեր։ Կարելի է ենթադրել, որ վերջերս նրա ծնողների միջև ծագած հակասությունները ազդել են երիտասարդի վրա, որ նա փոխել է իր ազգանունը՝ վերցնելով մոր ազգանունը, հայտնում է kinonews.ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)