Արփինե Հովհաննիսյանը «լսողական զառանցանք» է որակել հայ պատվիրակների ելույթները որպես ռուսերեն ընկալելը
Բլոգոսֆերա
ՀՀկ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց հերթական նախաձեռնությունը, որում փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը: Արդեն տեղեկացրել էի, որ երեկ ԵԽԽվ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այդ կապակցությամբ ընդունել էր միաձայն հայտարարություն դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Վաղը ԵԽԽՎ-ում կլինի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական զեկույցը, որտեղ կա բավական լուրջ անդրադարձ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Եթե որոշ քննադատների թվում է, որ այս ամենը կատարվում է հենց այնպես, առանց մեր պատվիրակության ուղղակի կամ անուղղակի մասնակցության կամ ջանքերի ստիպված եմ հիասթափեցնել: Եթե քննադատների մեջ կան երբեմնի դիվանագետներ, ապա կհասկանան ինչ նկատի ունեմ, և շատ փակագծեր չեմ բացի:
Ինչ վերաբերում է լեզուների իմացությանը, ապա եթե պատվիրակության բոլոր անդամների կողմից թե լիագումար և թե հանձնաժողովի նիստերի ժամանակ հնչեցվող անգլերեն և ֆրանսերեն ելույթները, և տառադարձությունը ընկալվում են որպես ռուսերեն, սա արդեն լսողական զառանցանքի հետևանք է»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը