Հայտնի մոդել–տղամարդը գովազդում է կանացի լողազգեստներ
Աշխարհ
Մանեկեն Անդրեյ Պեժիչը (Andrej Pejic) հաստատուն քայլերով շարժվում է դեպի «սուպերմոդել» պատվավոր կոչման նվաճումը։ Նա նույնիսկ կանգ չի առել կանացի լողազգեստներ գովազդելու առջև, դա էլ այն դեպքում, երբ նրա սեռական պատկանելիությունն այդքան էլ ցայտուն չի արտահայտվում։
Փարիզում անցած նորաձևության շաբաթվա շրջանակներում Պեժիչը հաջողությամբ հանդես է եկել Ժան Պոլ Գոտյեի ցուցադրության ժամանակ, իսկ արդեն օրեր առաջ՝ նյու–յորքյան ADEEN ապրանքանիշի կանացի լողազգեստներ գովազդող ֆոտոշարքում։
Արևմտյան ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ այս գովազդային արշավը սենսացիա է առաջացրել աշխարհի տարբեր երկրներում՝ անգամ «ամենաազատական Նիդերլանդներում» և դարձել բուռն քննարկումների առարկա սոցցանցերում՝ հատկապես Թվիթերում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ