«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական որոշակի խնդիրներ են ծագել
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս եղել է Գերմանիայում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի և մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ: Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունները թերթին չի հաջողվել ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկացել պատասխանել որևէ հարցի: «Թույլ տվեք չպատասխանել հարցերին»,-հակիրճ ասել է Սողոմոնյանը և անջատել հեռախոսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ