Ալիևը Սարկոզիից ավելի լուրջ քայլեր է ակնկալում
Աշխարհ
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից, Իլհամ Ալիևը` ողջունելով Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցը Ադրբեջան, կարևորել է երկու երկրների միջև եղած հարաբերությունները:
Ինչպես նաև նշել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի ջանքերը:
Եվ ավելացրել է, որ մոտ ապագայում ակնկալում է ավելի լուրջ քայլեր Ֆրանսիայի կողմից հակամարտության կարգավորման և Հարավային կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տարածաշրջանային այցով գտնվում է Հարավային Կովկասում և հոկտեմբերի 6–ին ժամանել է Ադրբեջան:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ