«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում
Հայկական Մամուլ
Իշխանական լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում լինելու է նաև Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: «Հժ»-ն հիշեցնում է,որ այս ընթացքում մի քանի անգամ լուրեր են տարածվել, թե Հովսեփյանը, ում եղբայրը Մոսկվայում խոշոր գործարար է, ազատվելու է աշխատանքից: Վերջին անգամ, երբ նման լուրեր դրվեցին շրջանառության մեջ, վերահսկողականից թերթի թղթակցին ասել էին, թե դա փոքր մարդկանց երազանքն ու ցանկությունն է ընդամենը կամ հիվանդագին երևակայության արդյունքը: Այդ ժամանակ՝ այս տարվա փետրվարի սկզբին, Հովսեփյանը մեկնել էր արձակուրդ,. ինչպես փոխանցել էին վերահսկողականից՝ նա սրտի խնդիր ուներ ու Գերմանիա էր մեկնել ստուգվելու նպատակով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ