«Հրապարակ». Երիտասարդները Սերժ Սարգսյանին նամակ են գրելու` պահանջելով երիտթևի նախագահ Կարեն Ավագյանին պաշտոնից հեռացնել
Հայկական Մամուլ
Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարից հետո դժգոհություններ են հասունացել ՀՀԿ երիտթևում: Բարձր դիրքերում հայտնված նախկին երիտասարդ ՀՀԿ-կանները սկսել են առաջ քաշել յուրայիններին, ինչը բողոքի տեղիք է տվել: Բանն այն է, որ համագումարում ՀՀԿ խորհրդի կազմում երիտթևի քվոտայով ընդգրկվել են մի քանի երիտասարդներ, որոնց հովանավորում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի հավերժ ղեկավար Կարեն Ավագյանը: Նրանց մեջ են Աշոտյանի սանիկ Հովհաննես Գաբրիելյանը և Կարեն Ավագյանի մոտիկները, որոնք, ըստ ՀՀԿ-ականների, չեն փայլում ոչ իրենց ակտիվությամբ, ոչ էլ ինտելեկտով: Խորհրդի անդամների այսօրինակ ընտրությունից դժգոհ երիտասարդները, թերթի հավաստի աղբյուրների համաձայն, պատրաստվում են առաջիկա օրերին Սերժ Սարգսյանին նամակ գրել` պատռելով երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի դիմակը և ՀՀԿ նախագահին ներկայացնել նրա ինքնագործունեությունը: Ասում են` նամակը շատ կտրուկ է լինելու, ընդհուպ գիտությունների դոկտոր Կարենին երիտթևի առաջնորդի պաշտոնից հեռացնելու պահանջը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ