«Հրապարակ». ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կրկին որոշել է առաջադրվել
Հայկական Մամուլ
Թիվ 21 ընտրատարածքում իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի: ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով համաձայնել էր չառաջադրվել, պայմանով, որ իրեն կընդգրկեն ԲՀԿ համամասնական ցուցակում, կարծես փոշմանել է և կրկին որոշել է առաջադրվել: Պատճառը թերևս այն է, որ Գասպարյանին դուր չի եկել այն տեղը, որը նրան տվել են ցուցակում: Թերթը հիշեցնում է, որ այս տարածքում ՀՀԿ-ԲՀԿ համաձայնություն էր ձեռք բերվել, համապատասխանաբար Նահապետ Գևորգյանին և Ռուստամ Գասպարյանին չառաջադրելու մասին: Նախատեսվում էր առաջադրել ՀՀԿ-ական, ՄԱՊ-ի տնօրեն Ալիկ Պետրոսյանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ