Օդի ջերմաստիճանը կրկին նվազելու է, հնարավոր են առատ տեղումներ
Հասարակություն
Եղանակը կպայմանավորվի հյուսիս-արևմտյան տեղումնաբեր զանգվածի ներթափանցմամբ:
Meteotv-ի հաղորդմամբ այս գիշեր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ, մարտի 14-ին կեսօրին մոտ հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, հովիտներու՝ անձրև և թաց ձյուն, մարտի 14-ին երեկոյան տեղումներ են սպասվում նաև Սյունիքում և Արցախում:
Մարտի 14-ի երեկոյան ժամերին և մարտի 15-ի գիշերը հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Տեղեկացնում ենք, որ մարտի 15-ից օդի ջերմաստիճանը կրկին սկսելու է նվազել:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 17-22մ/վրկ, ուշադրություն, առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին' մերկասառույց, դժվարանցանելիություն, ՄԱՌԱԽՈՒՂ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը