«Սելը ճռռալու փոխարեն սելվորն ա՞ ճռռում»
Բլոգոսֆերա
Արամ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժողովուրդ, իսկապես զարմանում եմ, Սուրեն Խաչատրյանի նշանակման դեմ ահավոր աղմուկ են բարձրացրել, ու տպավորություն ա, որ Սյունիքի մարզը եռում ա ատելությունից ու ոչ մի կերպ նրան որպես մարզպետ չի ընդունում:
Եթե ենթադրենք, որ նրա դիմավորման արարողությունը շոու էր, ապա դրան հաջորդած հանրահավաքը, որ ընդդիմադիրներն էին կազմակերպել, հո շոու չէ՞ր: Թվում էր, թե բորբոքված սյունեցիները պետք ա լցվեին հրապարակներ ու պահանջեին ընդդիմության հետ միասին, որ Խաչատրյանը հրաժարական տար: Բայց ինչ եղավ՝ սակավամարդ ցույց, անգամ Լիսկան իջավ ներքև ու ոչ մի վանկարկում նրա դեմ չեղավ:
Հիմա խի են մարդիկ սյունեցիների անունից խոսում, Սյունիքում ոչ մի կերպ չեն ընդվզում էդ մարդու նշանակման դեմ, հանրահավաքից լավ ինչ առիթ պետք ա լիներ, որ իրենց անհամաձայնությւնը հայտնեին:
Հիմա մարդը դաժան ա, կոպիտ ա, թե ինչ ա՝ էդ տարածքի բնակիչներին ձեռք ա տալիս որպես մարզպետ: Թողեք աշխատի՝ լավ կլնի՝ Սյունիքի համար լավ ա, վատ կլնի՝ էդ մարդկանց կամքն ա:
Հերիք չի՞ ուրիշի փոխարեն գոռգոռաք: Սելը ճռռալու փոխարեն սելվորն ա՞ ճռռում»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել