Պենտագոնի ղեկավարն անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան
ԱՄՆ
Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան այսօր ժամանել է Աֆղանստան, հայտնում է ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի պատասխանատուն։ Երկօրյա այցի շրջանակներում նախատեսվում է, որ նա կհանդիպի ամերիկյան զորքերի և աֆղան առաջնորդների հետ։ Մասնավորապես Լեոն Պանետան պետք է բանակցի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ։
Պանետայի այցը տեղի ունեցավ Կանդագարում տեղի ունեցած ողբերգական միջադեպից ընդամենը մի քանի օր հետո, երբ ամերկյան զինվորականը գնդակահարել էր 16 խաղաղ բնակչի։
Հիշեցնենք նաև, որ Պանետան Աֆղանստան ժամանելուց առաջ այցելել է Ղրղզստան, հաղորդում է Интерфакс–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)