Ստամբուլում կրկին բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև
Թուրքիա
Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների դեմ բողոքելու նպատակով Ստամբուլում ցույցի դուրս եկած ամբոխի և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
Իսմեթփաշա պողոտայում հավաքված ցուցարարներն սկսել են ոստիկանության վրա մոլոտովյան կոկտեյլներ և պայթուցիկներ նետել, ինչին ոստիկանությունը պատասխանել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառելով: Ցուցարարներն այրել են քաղաքապետարանին պատկանող մի ավտոբուս, որն ամբողջությամբ շարքից դուրս է եկել:
Մեկ այլ թաղամասում դիմակավոր ցուցարարները շրջել են աղբամաններն ու դրանցով բարիկադներ կառուցել: Նրանց ցրելու համար ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և գազային ռումբեր է նետել:
Նմանօրինակ ցույցեր են իրականացվել Ստամբուլի մի քանի այլ թաղամասերում ևս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)