«Բրիտաննիկա» հանրագիտարանը հասանելի կլինի միայն օնլայն տարբերակով
Աշխարհ
Հանրահայտ «Բրիտաննիկա» հանրագիտարանը, որի առաջին հրատարակչությունը լույս է տեսել 1768-ին, այլևս տպագիր տեսքով լույս չի տեսնի. այն հասանելի կլինի միայն էլեկտրոնային տարբերակով։ 2010-ին լույս տեսած վերջին հրատարակչությունը կլինի վերջինը։
Այդ որոշումը «Բրիտաննիկա»-ի հրատարակիչների կողմից ընդունվել է տնտեսական նկատառումներից ելնելով, հաղորդում է «Վեստի»-ն։
Այս պահի դրությամբ 32 հատոր ունեցող հանրագիտարանի վաճառքից ստացված շահույթի 85%-ն ապահովում է օնլայն տարբերակով վաճառքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ