Թուրքիան համակած անկարգությունների հետևանքով դպրոցներում և համալսարաններում դասերը դադարեցվել են
Թուրքիա
Ողջ Թուրքիան համակած անկարգությունների հետևանքով երկրի տարբեր շրջանների դպրոցներում և համալսարաններում դասերը ժամանակավորապես դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Դիարբեքիրում նախնական մեկ օրով դադարեցվել են տարրական և միջնակարգ դպրոցների դասերը: Դպրոցական դասերը չեն լինի նաև Հաքքարիում, Վանում, Բաթմանում:
Հաքքարիում երկու օր շարունակվող անկարգություններից, այդ թվում և համալսարանական գույքի վրա գործած հարձակումից ելնելով' համալսարանում դասերը հետաձգվել են մինչև երկուշաբթի, իսկ Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի պարագայում դասեր չեն լինի մեկ օր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան