Ռիկ Սանտորումը հաղթանակ է տարել Միսիսիպիի և Ալաբամայի փրայմերիզներում
ԱՄՆ
Ռիկ Սանտորումը հաղթանակ է տարել Միսիսիպի և Ալաբամա նահանգներում տեղի ունեցած նախնական ընտրություններում։
Ալաբամայում նա հավաքել է 35% ձայն։ Նյուտ Գինգրիչը երկու նահանգներում էլ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Իսկ Միտ Ռոմին՝ երրորդ, հաղորդում է BBC–ն։
ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածուի անունը հայտնի կդառնա օգոստոսին Ֆլորիդայի նահանգի Տամպ քաղաքում կայանալիք Հանարապետական կուսակության համագումարի ժամանակ, որտեղ թեկնածուներից յուրաքանչյուրին պահանջվում է համագումարի մասնակիցներից 1144 պատվիրակների ձայները ստանալ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները տեղի է ունենալու նոյեմբերի 6–ին։ Դեմոկրատների թեկնածուն գործող նախագահ Բարաք Օբաման է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)