Միջազգային քրեական դատարանն իր առաջին վճիռն է կայացրել
Աշխարհ
Հաագայի Միջազգային քրեական դատարանը մեղավոր է ճանաչել քրեական գործով Կոնգոյի հանրապետության ապստամբ խմբավորման առաջնորդ Թոմաս Լուբանգային, որը մեղադրվում է ռազմական գործողություններում երեխաների ներգրավելու համար։
Դատարանը վճիռը կհրապարակի հաջորդ դատական նիստին, հաղորդում է BBC–ն։ Լուբանգան հերքել է մեղադրանքը, որ ինքը հարկադրված երեխաներ է ներգրավել իր զինված ջոկատներում` ռազմական գործողությունների մասնակցելու նպատակով։
Սա առաջին վճիռն է, որ դատարանը կայացնում է իր գործունեության 10 տարիների ընթացքում։ Դատարանը ձերբակալման իր առաջին օրդերը տվել է 2005–ին ապստամբական ջոկատների ղեկավար Ջոզեֆ Կոնիի նկատմամբ, որը մեղադրվում էր Կենտրոնական Աֆրիկայի մի շարք երկրներում վայրագություններ կատարելու մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ