Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևում
Գիտություն և Մշակույթ
Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համերգների կազմակերպմամբ զբաղվող շվեյցարական Opus One ընկերությանը:
«Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է՝ վերջին օրերին ինֆեկցիայով վարակվելու հետևանքով»,- նշվել է հայտարարության մեջ:
Արդյունքում Ժնևում հետաձգվել է անվանի շանսոնյեի համերգը, ով այս տարի իր 90-ամյակն է նշել:
«Արտիստը և կազմակերպիչներն ակտիվորեն լուծում են փնտրում, որպեսզի համերգն այլ օրվան տեղափոխեն առանց ձգձգումների»,- խոստացել է Opus One-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)