«Տխուր է, գավառական ու խղճուկ». ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր
Հասարակություն
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Դեմ ենք գրքերի թանկացմանը» ֆեյսբուքյան էջում գրառում է թողել հետեւյալ վերնագրով. «Իսկ Հայաստանում ինչպես Հայաստանում»:
Պատգամավորը մասնավորապես գրել է.
«Տխրում եմ, տխրում մեր պետականության համար, թեև վաղուց արդեն մեր իրականությանը խորթ չեն թե՛ պսևդոկուսակցություններից առնետավազքը, թե՛ կերակրատաշտին մոտ դիրքավորվելու վարքագիծը։ Քաղաքական, բարոյական և, առհասարակ, նշաձողն այնքան է ընկել ու չափանիշերն այնքան այլասերվել, որ շատերին թվում է թե ասենք «օրիգինալ» արտաքինը կամ բազմաչարչար Նժդեհի անունը վեց անգամ կարդալը կամ լսելը, մի երկու երթուղայինի գիծ ունենալը բավարար են խորհրդարանում հայտնվելու համար։ Մարդիկ տոնավաճառի պես ինքնամատույց են լինում։ Էս բեռով ո՞ւր ենք գնալու։ Մշակույթի մարդն և առհասարակ յուրաքանչյուր ոք, անշուշտ, իրավունք ունի քաղաքակության մեջ մտնել, եթե գաղափարներ ու քաղաքացիական կեցվածք, համոզում ու սկզբունքներ ունի։ Բայց այսօր տոմս, վաղը՝ մանդատ, Զոշչենկոյի կամ Իլֆի ու Պետրովի սարկազմն իսկ անզոր է։ Տխուր է, գավառական…խղճուկ… Մարդիկ պիտի նախ պետությանը, հետո իրենց խնայեն։ Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է պատասխան տալիս իր հետագծի համար։ Սա իհարկե կայացած, քաղաքակիրթ ժողովրդավարություններում։ Իսկ Հայաստանում, ինչպես Հայաստանում»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը