Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ նախագահի մասնակցությամբ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության շուրջ վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին պատշաճ եւ օպերատիվ լուծում տալու նպատակով հետեւողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան