Իսլամիստները ցանկացել են պայթեցնել նախագահին
Աշխարհ
Այսօր մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, որոնք ուղղված են եղել տեղի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել հանրապետության նախագահի նստավայրի տարածքում։ Մահապարտ–ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել։
Մեկ այլ պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Սոմալիի ազգային ժողովի խոսնակի նստավայրի տարածքում, ավելի քան 4 մարդ վիրավորվել է։ Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Շաբաբ» իսլամիստական խմբավորումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ