Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը 

Ապրեք հպարտությամբ, որ հայ եք, հին գենի կրողներն ու քաղաքակրթություն ստեղծող ժողովրդի զավակները. Սամվել Նիկոյան

Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 14-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների հետ: Վերջիններս խորհրդարանում են անցկացնում իրենց ուսումնական պրակտիկան:

ԱԺ նախագահի խոսքերով՝ օրենսդիր մարմինն այն միջավայրն է, որտեղ ուսանողները կարող են շփումներ ունենալ ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, այդ թվում՝ լավագույն իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների հետ: Խորհրդարան այցելելով՝ ուսանողները հնարավորություն ունեն ճշգրտորեն պատկերացնել եւ գնահատել Ազգային ժողովի գործունեությունը: ԱԺ նախագահը սա կարեւոր համարեց այն համատեքստում, որ հասարակության մեջ հիմնականում մամուլն է կարծիք ձեւավորում, հաճախ՝ կանխակալ: ԱԺ նախագահը երիտասարդների հետ զրուցեց հակաքարոզչության եւ ինքնաոչնչացման դրսեւորումների անթույլատրելիության մասին՝ փոխարենը օգտակար համարելով առողջ քննադատությունը: Որպես թիրախ դարձած ոլորտներ՝ խորհրդարանի ղեկավարը նշեց Հայոց բանակը եւ Հայ առաքելական եկեղեցին, երբ առաջին դեպքում փորձ է արվում խարխլել ազգային անվտանգության հիմնական սյունը եւ երկրորդ դեպքում՝ ինքնապահպանման եւ արժեհամակարգի կարեւոր հիմքը: Պարոն Նիկոյանը մտահոգիչ եւ պետության համար վտանգավոր համարեց, երբ քննադատում են ամեն ինչ՝ տեղ չթողնելով հավատին: «Դուք երիտասարդ եք, նոր եք կյանք մտնում: Ապրեք հպարտությամբ, որ հայ եք, հին գենի կրողներն ու քաղաքակրթություն ստեղծող ժողովրդի զավակները»,- հորդորեց նա երիտասարդներին:

Ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեությունը՝ ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանը լիովին իրականացնում է Սահմանադրությամբ նախանշված լիազորություններն ու պարտականությունները, նաեւ՝ պահպանում իշխանության երեք թեւերի միջեւ հավասարակշռումների եւ հակակշռումների մեխանիզմները:

ԱԺ նախագահի հետ զրույցում ուսանողներն անդրադարձան քաղաքական, հասարակական, տնտեսական տարբեր հարցերի: Երիտասարդների խնդրանքով պարոն Նիկոյանը խոսեց մեծամասնական-համամասնական ընտրակարգերի խնդրի մասին՝ ասելով, որ գործող հարաբերակցությունն ամենաարդյունավետն է: Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակները ներկայացնելով՝ ԱԺ նախագահն այն բնորոշեց որպես երիտասարդ գործիչներ պատրաստելու լավ դպրոց, օգտակար համարեց երիտասարդների խորհրդատվական ձայնը որոշումներ կայացնելիս:

Խորհրդարանի ղեկավարին հարց ուղղեցին նաեւ պատգամավորի հետկանչի մեխանիզմներ ներդնելու նպատակահարմարության մասին: Ըստ պարոն Նիկոյանի՝ պետք է ձեռնպահ մնալ նման մեխանիզմներից, քանի որ դրանք կարող են իշխանությունների ձեռքում քաղաքական հայացքների համար հետապնդելու գործիք դառնալ: Նույն այս տրամաբանությամբ է Սահմանադրությամբ երաշխավորվել նաեւ պատգամավորների անձեռնմխելիությունը:

ԱԺ նախագահը հանդիպման վերջում երկուստեք ուսանելի համարեց այս ձեւաչափով հանդիպումները, նշելով, որ յուրաքանչյուր հարցադրման մեջ տեսնում է վաղը փոխարինելու եկող նոր սերնդի տեսակետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել
Ամենադիտված