«Հրապարակ». ԱՄՆ դիվանագետներն «Ազատ դեմոկրատներին» հույսեր չեն ներշնչել նրանց՝ ԱԺ-ում հայտնվելու հարցում
Հայկական Մամուլ
Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի և քաղաքական գծով դիվանագետ Քրիստոֆեր Անդերսոնի հետ: Ըստ հաղորդագրության, «քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության և թափանցիկության կարևորությունը»: Իսկ ի՞նչ Է խոսվել «պրոտոկոլից» դուրս: Թերթի աղբյուրն ասում է, որ ԱՄՆ դիվանագետներն «Ազատ դեմոկրատներին» առանձնապես հույսեր չեն ներշնչել նրանց՝ խորհրդարանում հայտնվելու հարցում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ