«Բացարձակ անհեթեթություն է Արմեն Գևորգյանի հնարավոր հրաժարականը կապել Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հետ»
Բլոգոսֆերա
Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր մամուլը սիրում է ամեն բան միֆականացնել: Օրինակ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հնարավոր հրաժարականը կապում են Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հետ:
Բացարձակ անհեթեթություն է, որովհետև նույն Սուրիկ Խաչատրյանը մարզպետ նշանակվել ու ահռելի ազդեցություն է ձեռք բերել հենց Արմեն Գևորգյանի շեֆ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք:
Գևորգյանն իրականում գնում է, որովհետև այլևս չեն գործում Քոչարյան-Սարգսյան պայմանավորվոծությունները, որոնց շնորհիվ նա հայտնվել էր կառավարությունում:
Բայց եթե մեր մամուլի մի քիչ էլ միֆականացնի Արմենչիկին, նա քաղաքական հալածյալի կերպարով ելույթ կունենա Եռյակի առաջիկա հանրահավաքում...»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը