Ստամբուլի հիվանդանոցում Էբոլա վարակի կասկածով կարանտին է հայտարարվել
Թուրքիա
Թուրքիայի առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Ստամբուլի Մարմարայի համալսարանի ուսումնա-հետազոտական հիվանդանոցում Էբոլայի վիրուսի կասկածանքով կարանտին է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Կոտ դը Իվուարից ժամանած ուղևորի մոտ օդանավակայանում զննման ժամանակ առողջական խնդիրներ հայտնաբերած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց: Ենթադրվում է, որ կնոջ մոտ Էբոլայի վարակ է: Մինչև խնդրի վերջնական պարզաբանումը հիվանդանոցի շտապօգնության բաժնում կարանտին է հայտարարվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)