Բագրատյանի լռելով Հայաստանի վիճակը չէր փոխվի
Հասարակություն
Facbook-ի օգտատեր Արմեն Հովհաննիսյանը իր էջում գրում է.
Բայց էս «Բագրատյանը քըխ է, ուստի մենք լավ ենք ապրում» տրամաբանությունը սպանում է: Լավ, Բագրատյանը հաշվեք ծպտուն չի հանել: Ընդհանրապես գոյություն չունի․․․
Դուք ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք, որ ավելի լավ եք ապրում, քան մինչև Սարգսյանների իշխանության գալը, Դուք ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք, որ արտագաղթը այնքան էլ վատ բան չէ,
Դուք ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք, որ արտաքին պարտքի ահռելի աճը բացասական հետևանք չի ունենա երկրի համար,
Դուք ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք, որ հայ-֊թուրքական ֆուտբոլից մենք փառքով դուրս եկանք,
Դուք ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք, որ Ռուսաստանը ռուսական շիլայի կարագի նման մի բան է,որ ինչքան շատ՝ այնքան լավ,
Դուք ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք, որ սրանց մի շրջան էլ պետք է հավատալ․․․
Ուրեմն՝ համեցեք Արդարադատության նախարարություն, ուր նորաթուխ հանրապետական Թովմասյանը կգրանցի Ձեր նոր կրոնական կազմակերպությունը: Հետո Սերժի ճառերի ժողովածուն ու Տիգրանի «Պետության վախճանը» թևերիդ տակ դրած կընկնեք դռնեդուռ, Ձեր նոր հավատը տարածելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը