«Ժողովուրդ». Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանները այլևս պատգամավոր չեն դառնա
Հայկական Մամուլ
Ո՛չ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամայնը, ո՛չ էլ նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, այլևս պատգամավոր չեն դառնա: Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ն որոշել է Աբրահամյան եղբայրների փոխարեն առաջադրել Կարինե Պողոսյանին:«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ի այս անհայտ թեկնածուն Արտաշատի թիվ մեկ դպրոցի տնօրենն է՝ մասնագիտությամբ ֆիզիկոս: Պարզապես ընտրվել է չեզոք մարդ, որը չի ընկալվում որպես արտաշատյան որևէ կլանի ներկայացուցիչ: Հայտնի է, որ Արտաշատում Հովիկ Աբրահամայնն իր թևն ունի, Ալիկ Սարգսյանը՝ իր, Հովհաննես Ղազարյանը՝ հայտնի գազի Հովոն՝ իր, դե մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ՝ պաշտոնապես իր: Սրանք միայն ՀՀԿ-ինն են: ԲՀԿ-ն էլ այնտեղ ներկայացված է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի դեմքով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ