Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

«Իրենք և իրենց քարոզչամիջոցները ուղղակիորեն սնվում են Առինջի բարձունքից». Վարուժան Բաբաջանյան

Բլոգոսֆերա

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ողջունում եմ բոլոր իմ ընկերներին և ոչ ընկերներին, ովքեր համարում են, որ եռյալի ֆորմատով պայքարը իշխանափոխության համար միակ ճիշտ ճանապարհն է: Անկախ իմ ունեցած կասկածներից ու տարաձայնություններից՝ կցանկանայի, որ հենց դուք Հայաստանը ազատեք ավազակներից ու անօրեններից... Համենայն դեպս անձամբ ես ին չնչին և համեստ քարոզչական միջոցները մշտապես բաց եմ պահել ձեզ համար և պահելու եմ... Անկախ ընթացող գործընթացների վերաբերյալ իմ խորը կասկածներից՝ իմ բոլոր ընկերները շարունակում են մնալ իմ ընկերները՝ բառի իսկական իմաստով...
Ես ողջունում եմ իմ բոլոր այն ընկերներին և ոչ ընկերներին, որ ջղաձգվում են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության փաստից և ունեն ուրիշի քիմքին ոչ հաճո գաղափարական սկզբունքներ: Ինձ համար դուք նույնքան հարազատ եք և սիրելի, որքան ձեր հակառակ ճամբարը, որովհետև սկզբունքային մարդը բարոյական արժեք է՝ անկախ նրանից՝ որքանով եմ ես ձեր գաղափարներին համաձայն կամ տարաձայն...
Ես ողջունում եմ իմ բոլոր ընկերներին և ոչ ընկերներին, ովքեր մերժում են թե իշխանությանը, թե նրանցից իբր պոկված հանցակիցներին: Գուցե այդ մարդկանց շարքերում կան նաև Բաղրամյան 26-ի պատվեր կատարողներ, սեփական շահի գիտակցումով առաջնորդվողներ, բայց այդ շարքերում գերակշռում են մարդիկ, ովքեր ունեն լրջագույն կասկածներ, հիմնավոր կասկածներ գործընթացի վերաբերյալ, չեն վստահում մարտի մեկին ժողովրդի վրա բացահայտ կրակողներին, հետույք պատռելով ժողովրդի դեմ իրականացված սպանդը արդարացնողներին և նրանց հետ դաշինք կազմողներին: Հայաստանում հաջորդ իշխանությունը պետք է զերծ լինի Մարտի 1-ի արյունից, իսկ այսօրվա հարթակում կանգնածների մի ստվար զանգվածը իշխանությունների հետ միասին ՈՒՂՂԱԿԻ պատասխանավություն է կրում ժողովրդի դեմ իրականացված արյունալի գործողությունների համար:

Անկեղծ ասած, ես պատկանում եմ մարդկանց երրորդ խմբին: Բայց երբեք լուտանքներ չեմ թափում այն մարդկանց հասցեին, ովքեր վստահում են հարթակում կանգնածներին: Ես ուղիղ ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ միգուցե շահելով իմ՝ հարթակում կանգնած ընկերների հակակրանքը, սակայն ես մտածում եմ այնպես, ինչպես մտածում եմ և հակառակը մտածողին, որքան էլ երբեմն հիմքեր ունենամ, չեմ անվանում չա*լախ, հաճախորդ, պատվեր կատարող, դհոլ... Չնայած ոմանք, մի շարք իմ գործընկեր-ընկերների մեղադրելով Բ26-ի պատվեր կատարելու կամ այդ կառույցից ֆինանսավորվելու մեջ, ուղղակի անամոթաբար չնկատելու են տալիս, որ իրենք և իրենց քարոզչամիջոցները ուղղակիորեն սնվում են Առինջի բարձունքից և այդ ամբողջ նվագախմբի հետ իրապես անկախ մարդկանց բոստանը քար նետելիս դույզն ինչ չեն տարբերվում իրենց մատնանշած ավազակապետական բուրգի վարքագծից...
Եվ ուղղակի որպես հիշեցում. իրար հետ սարի սմբուլ երգելուց ու ջանգյուլում կանչելուց առաջ շատերդ անգամ չէիք խորշում միմյանց նկարները մոնտաժել պահպանակների նկարների վրա, տարածել, հայհոյել ամենավերջին հիշոցներով: Այսօր նախկինում բոլոր սահմաններն անցած մարդիկ իրար հետ ախպերություն են անում, իսկ մարդիկ, ովքեր ՛՛համարձակվել՛՛ են կասկածներ ունենալ քաղաքական գործընթացների ազնվության ու սկզբունքայնության վերաբերյալ, բայց ժամանակին ձեր հետ միասին բազմաթիվ զրկանքներ են կրել, այսօր հայտնվել են լուտանքների թիրախում... Բայց եթե քաղաքականությունը համեմատվում է պոռնկության հետ՝ չի կարելի այդ ամենը բերել գործնական դաշտ: Մի անցեք մարդկային սահմանները...
Յուրաքանչյուրդ արեք ձեր գործը՝ առանց դիմացինին հայհոյելու և ձեր կարճ խելքով՝ փչացնելու փորձերի...
Բումերանգ կա, բան կա...
Հուսամ՝ այս թեմային անդրադառնալու առիթներ այլևս չեմ ունենա...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվելՆյարդաբանը նշել է վտանգավոր գլխացավի հիմնական ախտանիշներըՉնայած զգալի ջանքերին՝ ՀՀ-ն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույցՀայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողինԲացահայտվել է՝ ինչպես են կանանց հավաքագրում ահաբեկչական գործողությունների համարԵՄ-ն մինչև 45,3% հակադեմփինգային մաքսատուրքեր է սահմանել չինական անվադողերի նկատմամբՄեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին Հարձակում ընդդեմ պաշտպանության. կարո՞ղ են Բելգիայի հարձակվողները վերջապես գրավել Իսպանիայի դաշտը. BBC SportԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ)
Ամենադիտված