«Չորրորդ ինքնիշխանություն». Նախընտրական սև քարոզչությունը սկսել են համացանցում
Հայկական Մամուլ
Իշխանական որոշ երիտասարդ գործիչներ, հատկապես նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են սոցցանցերում, արդեն իսկ սկսել են նախընտրական գործունեություն իրականացնել այնտեղ: Այդ առումով հատկապես աչքի են ընկնում ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը և նախկին ՕԵԿ-ական, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակ, ներկայում ՄԻԱԿ ղեկավար և Հանրային հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, որն հայտարարել է, թե էլի մեծամասնականով առաջադրվելու է Նոր Նորքում: Աշոտյանի քարոզչության հիմնական թիրախը առայժմ դեռ «Ժառանգություն» կուսակցությունն է, որի հետ կապված ԿԳ նախարարը «խայթող» և միաժամանակ հումորային մեկնաբանություններ է գրում: Իսկ ահա Ֆարմաննյանն ավելի լուրջ է մոտեցել հարցին: Այն պահից ի վեր, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ ընտրատարածքում հնարավոր է՝ առաջադրվի նաեւ Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակը կորցրել է քունն ու հանգիստը: Նա արդեն, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է լինելու, այլ մարդկային տեսակների պայքար: Այսինքն՝ իր և Ջհանգիրյանի մարդկային տեսակների պայքար: Ուշագրավն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակն ու Հանրայինի քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավարը նաև համացանցում է գրաքննություն իրականացնում՝ մասնավորապես, ջնջելով իր առաջադրման վերաբերյալ գրված այն մեկնաբանությունները, որոնք իր սրտով չեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ