Թուրքիան 45 հիվանդանոց է նախապատրաստել Էբոլայի վարակակիրների համար
Թուրքիա
Թուրքիայի առողջապահության նախարարության հանձնարարականով երկրի 36 նահանգներում առանձնացվել են 45 հատուկ նշանակության հիվանդանոցներ, որոնք կգործեն երկրում Էբոլայի համաճարակի տարածման պարագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հիվանդանոցները գերազանցապես ընտրվել են այն նահանգներում, որտեղ կան միջազգային օդանավակայաններ: Մասնավորապես Անկարայում առանձնացվել են այդպիսի երեք, իսկ Ստամբուլում՝ երկու հատուկ նշանակության հիվանդանոց:
Ուղևորների ժամանումն այն երկրներից, որտեղ Էբոլայի համաճարակ է հայտարարված, այսուհետև կուղեկցվի օդանավակայաններում հատուկ բուժզննմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)