Ջորջ Քլունին Սենատում սուդանցիների հարցն է բարձրացրել
ԱՄՆ
Հայտնի հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին ԱՄՆ–ի Սենատում զեկուցել է Սուդանի Հարավային Կորդոֆան շրջանի բնակչության նկատմամբ բռնությունների և տանջանքների մասին, հաղորդում է BBC–ն։
Ըստ դերասանի` խաղաղ քաղաքացիները զոհվում և բռնությունների են ենթարկվում թե՛ կառավարական զորքերի, թե՛ ապստամբների կողմից։
Ֆիլմարդյունաբերության աստղը BBC-ին հայտնել է, որ գյուղերի բնակչությունը ռմբակոծության է ենթարկվում Սուդանի զինված ուժերի կողմից, ինչի պատճառով տեղի բնակչությունը ստիպված ապաստանում է քարանձավներում։
Քլունին ավելի վաղ նկարահանվել է «Ճամփորդություն դեպի Դարֆուր» վավերագրական ֆիլմում, որը ևս մեկ այլ հակամարտող տարածաշրջան է համարվում Սուդանում և կոչ է արել աշխարհի առաջնորդներին բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել Աֆրիկյան հանրապետության նախագահ Օմար Բաշիրին ճնշումների միջոցով ստիպել բռնությունները դադարեցնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)