«Շանթը ազատազրկվեց բոլորիս փոխարեն ու հանուն ազատ, ինքնիշխան Հայաստանի»
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շանթը ազատազրկվեց բոլորիս փոխարեն ու հանուն ազատ, ինքնիշխան Հայաստանի....
Կյանքում չէի պատկերացնի, որ այսպիսի օր էլ կտեսնեմ: Մինչեւ Շանթը կամակատար դատավորների դատավճիռներով հազարավոր անմեղ մարդիկ են դատապարտվել Հայաստանում: Սակայն, Շանթը դատապարտվեց ոչ թե իր քաղաքական ընդվզման, այլ առաջին հերթին հայացքների համար՝ Հայատանի ազատության ու անկախության համար: Թող ոչ մեկ հեքիաթ չպատմի անկարգությունների, պայթուցիկների ու այլ բաների մասին: Եվրոպական բոլոր երկրներում ցույցերի ժամանակ անկարգություններ են անում /Չնայած բոլորս գիտենք, թե ովքեր անկարգություններ արեցին Շանթի նախաձեռնած ակցիայի ժամանակ/, անգամ նրանք չեն ազատազրկվում, բացի մի քանի օր ոստիկանության բաժանմունքում պահվելը կամ տուգանք մուծելը: Շանթի ու նրա ընտանիքի հանդեպ ընդգծված վրեժխնդրություն կա, քաղաքական պատվեր կա: Կենտրոնը տեսնում է, որ այդ ընտանիքում անկախության գաղափարը սերնդեսերունդ փոխանցվում է ու ծիլ տալիս: Շանթով նախադեպ է ստեղծվում, թե ինչ կպատահի բոլոր նրանց հետ, ովքեր դեմ կլինեն Էրիվանսկի գուբերնյային»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը