Մաշտոցի այգու համար պայքարողները՝ Կառավարության շենքի դիմաց
Հասարակություն
Երեկ Մաշտոցի այգում տեղի ունեցած ոստիկանական հարձակումից հետո այսօր կառավարության շենքի դիմաց են հավաքվել Մշատոցի այգու նստացույցի մասնակիցները: Նրանք հավաստիացնում են, որ նույնիսկ երեկ տեղի ունեցածը չի խանգարելու իրենց պայքարել մինչև վերջ և որ իրենք ոչ մի դեպքում չեն լքելու այգին:
«Մենք արձանագրում ենք, որ մեր նկատմամաբ տեղի է ունեցել խոշտանգում, և իր բողոքը նստացույցի միջոցով արտահայտող մարդուց ցուրտ գիշերով առանց նախազգուշացնելու խլել են ցրտից պաշտպանվելու համար նախատեսված վրանը՝ թողնելով նրան դրսում սառելու: Ի՞նչ է դա, եթե ոչ՝ խոշտանգում: Մենք բղավում ենք, որ վրանում մարդ կա: Այդ տղան հազիվ հասցրեց վրանից դուրս գալ՝ չհասցնելով վերցնել իր ակնոցները և հագնել իր կոշիկները»,- պատմեցին Մաշտոցի այգու համար պայքարողները։
Ցուցարար Ապրես Զոհրաբյանն էլ, դիմելով կառավարության անդամներին, ասաց. «Դուք պարտավո՛ր եք պաշտպանել հանրային շահը, այլ ոչ թե մի քանի օլիգարխների շահերը»:
«Պարտավո՛ր եք, պարտավո՛ր եք։ Եթե ԱՊՊԱ, ապա՝ ապամոնտաժում»,- շարունակաբար բավում են ակցիայի մասնակիցները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը