Օբամա. ԱՄՆ և Ֆրանսիան կշարունակեն ճնշումները Իրանի նկատմամբ
Աշխարհ
«ԱՄՆ-ը և Ֆրանսիան կշարունակեն ճնշումներ գործադրել Իրանի վրա, որպեսզի այն կատարի իր միջազգային պարտավորությունները միջուկային ծրագրի վերաբերյալ», – ասել է հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Ուզում եմ նշել, որ Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է սպառնալիք դառնալ աշխարհի համար։
Միջազգային էներգետիկ գործակալությունը (International Energy Agency) պետք է հաջորդ շաբաթ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հրապարակի զեկույց, և մենք Ֆրանսիայի նախագահի հետ եկել ենք համաձայնության՝ շարունակելու Իրանի միջուկային ծրագրի դեմ ճնշումներն ավելացնել այնքան, որ վերջինս կատարի միջազգային պարտավորությունները»,– այս մասին Օբաման լրագրողներին է փոխանցել Սարկոզիի հետ ասուլիսի ընթացքում՝ Ֆրանսիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի երկրների գագաթաժողովում անցկացվող բանակցություններն ավարտելուց հետո:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները Իրանին մեղադրում են ուրանի հարստացման և միջուկային զենք պատրաստելու մեջ։ Սակայն պաշտոնական Թեհրանը տարբեր միջազգային ամբիոններից հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ուրանի հարստացումը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ