Ինչո՞ւ են մարդիկ ինքնասպան լինում
Հասարակություն
Երեկ հանրապետությունում գրանցվել է ինքնասպանության երեք դեպք: Թե որքանով են դրանք պայմանավորված նախորդ օրը Վեներա և Յուպիտեր մոլորակների՝ միմյանց անսովոր մոտեցման հետ (այդ վարկածն ակտիվորեն շրջանառվում է սոցցանցերում), փորձեցինք ճշտել Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Նորայր Մելիքյանից:
«Ոչ մի գիտական հետազոտություն չկա: Իմ կարծիքով՝ ոչ մի կապ չունի»,-ասաց պարոն Մելիքյանը:
Բայց ահա աստղաբան Էլյա Հովհաննիսյանը նշեց, որ տիեզերքում կատարվող գործողությունները կարող են ազդել մարդու հոգեվիճակի վրա։
«Տիեզերքում կատարվող գործողությունները ոչ թե թեթևակիորեն, այլ շատ խիստ են ազդում մարդու հոգեվիճակի վրա»,-ասաց տիկին Էլյան:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այդ երևույթը կարող է կապված լինել ներքին հոգեվիճակի հետ։
«Ինքնասպանություն գործելու ցանկությունը տարիների ընթացքում է խմորվում, որը հետագայում դառնում է սովորական միտում, և մարդն իրեն ուղարկում է անորոշության, իբրև գնում է ուղևորության»-ասաց հոգեբանը և ավելացրեց. «Շատ կարևոր է նաև սոցիալական վիճակը, կամ հնարավոր է՝ մարդն իրեն արժեզրկված և լքված է համարում»:
Իսկ թե ի՞նչ հոգեվիճակում են գտնվում ինքնասպանության դիմողները, հոգեբանն ասաց. «Բուռն հոգեբանական վիճակներ չեն լինում, նրանք նախապատրաստվում են ժամանակի ընթացքում, լինում են դեպքեր, որ մարդիկ շատ հանգիստ են լինում, կարծես թե գնում են մի վայր, որտեղ վերջապես կգտնեն իրենց ներքին հանգստությունը»:
Իսկ, թե ինչո՞ւ են ինքնասպան լինում տարեց մարդիկ, հոգեբան Մելիքյանն ասաց. «Տարեց մարդիկ իրենց ուշադրությունից դուրս են զգում, և իրենց գոյությունը ավելորդություն են համարում»:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը