«Հետաքրքիր ցուցանիշներ ՀՀ տնտեսության վերաբերյալ»
Բլոգոսֆերա
Հայկ Համբարձումյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ի հակադրումն միջազգային կազմակերպությունների ոչ լավատեսական դիտարկումներին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ, տնտեսական ակտիվության մակարդակն անցած ամիս բարելավման միտում է ցուցաբերել։ Այս մասին վկայում է ԱՎԾ-ի այսօրվա հրապարակած օպերատիվ տվյալները, որոնց համաձայն սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 4,3 տոկոս։ Հիշեցնեմ, որ նախորդող ութ ամիսների համար այդ ցուցանիշը կազմել է 4.1 տոկոս: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների աճ է նկատվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Այսպիսով նախորդ ամսվա համեմատ արդյունաբերության աճը սեպտեմբերին կազմել է 15, գյուղատնտեսությանը՝ 43 տոկոս։
Գյուղատնտեսությանը աճը ութ ամսվա 4,9-ից բարձրացել 6,9 տոկոսի:Ըստ այդմ, գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաբարձր աճն ապահովող ճյուղը։ Գյուղատնտեսության ոլորտում աճը բնական է, քանզի բազմաթիվ մշակաբույսերի և մրգերի բերքահավաքը սկսվում է հենց այդ ժամանակ: Սակայն ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում է նկատվելի աճ եղել. արդյունաբերության ոլորտում ևս նկատվել է աճի միտում ութ ամսվա 0,9 տոկոսից բարձրացել է 1,7-ի: Այս ամենի հետ մեկտեղ աճ է գրանցվել նաև արտահանման ոլորտում, ինչը կապված է Վերին Լարսի անցակետի բացման հետ:
Սեպտեմբերին անցակետի անխափան աշխատանքի շնորհիվ արտահանում ավելացել է 25 տոկոսով, ինչ վկայում է անցակետի կարևորության մասին ՀՀ արտահանման մեջ: Ընդհանուր առմամբ Հայաստանից դուրս է տարվել 142 մլն դոլարի ապրանք, օգոստոսի՝ 115 միլիոնի դիմաց։ Սակայն անցակետը միշտ անխափան չի գործում, մասնավորապես տարեսկզբից տարբեր պատճառներով այն չի գործել 1-1.5 ամիս: Այսօր էլ այն անխափան չի գործում, այն չի սպասարկվում գիշերային ժամերին ինչը մեծ խոչնդոտ է ՀՀ արտահանում իրականցնելու համար: Այնուամենայնիվ տարեսկզբի ինը ամիսներին Հայաստանից արտահանվել է 1,1 մլրդ դոլարի ապրանք։ Ներմուծումը հասնում է 3,2 միլիարդի։ Այս թվերից երեւում է, որ ներմուծման ծավալն զգալի մեծ է ՀՀ-ի արտաքին առեւտրում, ինչը շարունակում է խնդիրներ ստեղծել Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռում։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների անկում է գրանցվել էլետրաէներգիայի և շինարարության ոլորտում: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,5 տոկոսով։ Շինարարությունը նախորդ տարվա ցուցանիշները զիջում է 2,4 տոկոսով»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը