Պատիվ չբերող գզվռտոց
Բլոգոսֆերա
Սուրեն Սուրենյանցը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սյունիքի մարզպետի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը հրապարակավ մեղադրում է Գագիկ Ծառուկյանին, որ վերջինի մարդիկ սպառնացել են իրեն՝ կայքերում իր զետեղած մի հոդավածի պատճառով: Այս թեման զանազան շահարկումների առարկա է դարձել ԶԼՄ-ներում ու սոցցանցերում ու, անկեղծ ասած, արդեն տհաճություն է պատճառում:
Վոլոդյային վաղուց եմ ճանաչում. նա իսկապես ազատամարտիկ է ու ծառայել է հայրենիքին ու ինձ մոտ պարկեշտ մարդու տպավորթյուն է թողել:
Վաղուց ճանաչում եմ նաև Գագիկ Ծառուկյանին ու չեմ կարծում, թե նա ընդունակ է նման էժան ձևով մարդկանց «բերանը փակել»:
Այնուամենայնիվ, այս թեման շրջանառվում է ու կարծում եմ՝ դրան վերջակետ պետք է դրվի իրավական դաշտում՝ կամ սպառնալիք է եղել ու պատասխան պետք է տան դրա հեղինակները կամ գործ ունենք զրպարտության հետ, ու պատասխան պետք է տա զրպարտարտիչը»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը