ԱՄՆ-ը հնարավոր է՝ օգտագործի նավթի ռազմավարական հանքերը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նավթի ռազմավարական հանքերի օգտագործման հնարավորությունը՝ շուկայում «սև ոսկու» գների աճը զսպելու համար։
Եվրոտարածքի համար նավթի բարձր գները քայքայիչ գործոն են հանդիսանում։ Այնուամենայնիվ, Քեմերոնը հանդիպման ավարտին ասել է, որ հարցի վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, հաղորդում է «Վեստի»-ն։
Մասնագետների կարծիքով, սակայն, պետությունների առաջնորդները ստիպված կլինեն առաջիկայում կրկին անդրադառնալ այդ հարցին, քանի որ Օբամայի համար նախընտրական շրջանում կարևոր է բենզինի գները կայուն պահելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)