ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ժամանում են Հայաստան
Հայաստան
Առանձին խմբերով Հայաստան են ժամանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները, որոնք պետք է դիտարկեն Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը։
Վերջինիս տեղակալն էլ հայտնել է, որ ընտրությունները կդիտարկեն ավելի քան 250 ոչ մշտական և 20 մշտական դիտորդներ։
Թեև ԺՀՄԻԳ-ը գործում է ԵԱՀԿ-ի մանդատի ներքո և վերջինս համակողմանի աջակցություն է ցուցաբերում դիտորդական առաքելության իրականացմանը, սակայն այդ մանդատն ընտրությունների ընթացքի մոնիտորինգ չի ենթադրում, ընդգծել է Սորոկինը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի