Նոր հակահայ կառույց Թուրքիայում
Թուրքիա
Թուրքական «Աքշամ» օրաթերթը հաղորդում է, որ վերջին խորհրդարանական ընտրություններում պատգամավոր դարձած Ազգայնական շարժում կուսակցության անդամ Յուսուֆ Հալաջօղլուն, ով հայտնի է իր հակահայ հայացքներով, նոր գործ է ձեռնարկել։
Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահը պատրաստվում է Թուրքիայի խորհրդարանում ստեղծել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբի։ Նոր կազմվելիք կառույցը ղեկավարելու է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով նույնպես հայտնի է իր հակահայ խիստ հայտարարություններով։ Հալաջօղլուն նշել է, որ մոտենում է 2015-ը, և պետք է հայերին դիմադրելու համար քայլեր ձեռնարկել։ «Այս հարցը վեր է կուսակցական խնդիրներից։ Հայերը պատրաստվում են 1915-ի 100-ամյակին։ Մեր խորհրդարանի կուսակցությունները միջազգային հարթության վրա կարող են անհրաժեշտ աշխատանքներ կատարել»,- ասել է Հալաջօղլուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)