Ոստիկանը քաղաքացիների տվյալներ է հավաքում
Հասարակություն
Լուրեր.com–ի տեղեկություններով՝ այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռուբինյանց փողոցի շենքերի բնակիչներին է այցելել ինչ–որ ոստիկանական համազգեստով մի անձ և «սեփական մարդահամարն» անցկացրել: Մտնելով բնակարանները՝ նա տվյալ տան անդամներից պահանջել է հայտնել այդտեղ բնակվող բոլոր անձանց անունները, ծննդյան տարեթվերը և աշխատանքի վայրերը:
Բնակիչների այն հարցին, թե ինչի՞ համար է այս ամենը, նա պատասխանել է, որ ինչ–որ նոր օրենք է, և ընտրությունների հետ բացարձակ կապ չունի: Նշենք նաև, որ վերջինս որևէ կուսակցության անուն չի բարձրաձայնել: Սակայն իրականում «ոստիկանն» ի՞նչ նպատակ է ունեցել և ինչի՞ն են ծառայելու հավաքված տվյալները, դժվար չէ գուշակել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը