Իրանը հեռացվել է SWIFT միջազգային համակարգից
Իրան
SWIFT համակարգը, որն ապահովում է ամբողջ աշխարհում տարբեր բանկերի դրամական միջոցների փոխանցման հնարավորությունը, այսօր հայտարարել է այն մասին, որ դադարեցնում է Իրանի ֆինանսական ինստիտուտներին կապի ծառայություններ մատուցել։
Ընկերության գլխավոր տնօրեն Լազարո Կամպոսը հայտնել է, որ «նմանատիպ գործողությունները ծայրահեղ և աննախադեպ քայլ պետք է համարել SWIFT–ի համար։ Սա Իրանի նկատմամբ ֆինանսական սանկցիաներ կիրառելուն ուղղված միջազգային բազմակողմ պայմանագրերի ուղղակի արդյունքն է»։ Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 17–ից սկսած։
SWIFT–ը՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռուստահաղորդակցման ընկերությունը, տեղեկատվության հաղորդման և վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգ է։ Այն կորպորատիվ ընկերություն է, որի անդամ են հանդիսանում աշխարհի գրեթե 10 հազար բանկեր, հայտնում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ