ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական նամակ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահին
Արտաքին Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական նամակ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ տիկին Սաբին դը Բեթյունին: Նամակում ասված է.
«Մեծարգո տիկին նախագահ,
Ցավով տեղեկացանք Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Ձեր երկրի համար դժվարին այս պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, ուսուցիչներին, Բելգիայի ողջ ժողովրդին:
Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ դպրոց ու ընտանիք:
Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար