Սիրիական բանակը վերահսկում է Մուրք գյուղը
Մերձավոր Արևելք
Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Համայի մարզի Մուրք գուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, ինն ամիս շարունակ գյուղը գտնվում էր «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ձեռքում և այժմ նրա հետ թեժ մարտերից հետո բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել այնտեղ: Սիրիական բանակի ռմբակոծություններից բացի գյուղը նաև օդային ռմբակոծության է ենթարկվել: Զինյալներն սկսել են նահանջել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բանակն ազատագրել է Մուրքի թաղամասերի մեծ մասը, որոնք գտնվում են Դամասկոսի և Հալեպի միջև գլխավոր ճանապարհին: Սիրիական հեռուստատեսության հաղորդմամբ, բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:
Սիրիական օդուժը ռմբակոծել է Դարաայի շրջանում Սիրիայի ազատ բանակի կողքին կռվող զինված խմբավորման դիրքերի ուղղությամբ: Արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:
Հալեպի Խալիդիա թաղամասում հրասանդներ ընկնելու հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում 3,5 տարվա բախումների ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան