Իրանի ԱԳՆ. Իրանը «պատրաստ է պատերազմի» Իսրայելի դեմ
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին այսօր հայտարարել է, որ Թեհրանը «պատրաստ է պատերազմի» Իսրայելի դեմ: «Մենք արդեն ութ տարի է լսում ենք Իսրայելի կողմից եկող սպառնալիքները», - ասել է Սալեհին՝ ավելացնելով, որ «Իրանը ազգային պետություն է և մենք կարող ենք պաշտպանել մեր երկիրը ...»։ Չորեքշաբթի, Իսրայելը բալիստիկ հրթիռ բաց թողեց։ Մինչ այդ Իսրայելի ԶԼՄ-ները հայտարարել էին, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն լոբբինգ է անում նախարարների կաբինետում, Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման կապակցությամբ։ Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է միջազգային կառույցների մեղադրանքները միջուկային զենքի վերաբերյալ՝ հայտարարելով, որ դրանք միայն խաղաղ նպատակներով են պատրաստվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ