Թուրքիայում հարձակում է կատարվել փոխվարչապետի և նախարարների վրա
Թուրքիա
Թուրքիայի քրդաբնակ Ուրֆայի նահանգում հարձակում է տեղի ունեցել փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի, ներքին գործերի և գյուղատնտեսության նախարարներ Էֆքան Ալայի ու Մեհդի Էքերի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական AKHaber լրատվական կայքը, անհայտ անձանց խումբը քարեր է նետել կառավարական պատվիրակության վրա, որը Ուրֆա էր ժամանել հարևան սիրիական Քոբանի քաղաքից փախստականների կյանքի պայմաններին ծանոթանալու համար, որոնց թիվը նահանգում անցնում է 150 հազարը: Արդյունքում' փոխվարչապետն ու նախարարները չեն տուժել:
Ենթադրվում է, որ հարձակումը կազմակերպել են տեղի քրդերը, ովքեր դժգոհ են այն բանից, որ Թուրքիան հրաժարվում է ռազմական օգնություն ցուցաբերել Քոբանին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնազավթումից ազատագրելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)