Ձմեռը դժվարությամբ է զիջում իր դիրքերը. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
Հանրապետությունում մարտի 16-ին, 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, Վայոց Ձորում և Սյունիքում՝ ինտենսիվ: Մարտի 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-ից 10 մ/վրկ, 16-ից 17-ին առանձին վայրերում՝ ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 12-ից 16, մարտի 19-ից 20-ին կբարձրանա 5-ից 7 աստիճանով:
Երևանում մարտի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 17-ի ցերեկը, 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ից 17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը