Հույս ունեմ՝ բանակցությունները մեզ կմոտեցնեն հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ուորլիքը՝ Սարգսյան- Ալիև հանդիպման մասին
Բլոգոսֆերա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Ժամանել եմ Փարիզ, որտեղ նախագահ Օլանդը բանակցություններ կիրականացնի նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Հույս ունեմ, որ դրանք մեզ ավելի կմոտեցնեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)