«Հրապարակ». ՀՀԿ-ի կողմից առաջադրվող Մուրադ Մուրադյանը նախընտրական գործողություններ է ծավալել
Հայկական Մամուլ
Մասիսի շրջանն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվող Մուրադ Մուրադյանն արդեն ակտիվորեն նախընտրական գործողություններ է ծավալել, ընտրախոստումներ է տալիս բնակիչներին: «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, Մուրադյանն իր մերձավոր շրջապատին հորդորել է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ իր և ՀՀԿ հաղթանակն ապահովելու համար, քանի որ բնապահպանության նախկին նախարարը բավականին լուրջ մրցակից ունի՝ գործող պատգամավոր, ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Հայտնի է, որ Մասիսի քաղաքապետը ևս ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանն է, ով հասցրել է իր կուսակիցներին տեղավորել պետական կառույցների ղեկավար պաշտոններում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ